29/07/2016 13:39
ԱՄՆ ազգային հետախուզություն. Մոսկվան հավասար համագործակցություն է ցանկանում Վաշինգտոնի հետ
Ռուսաստանը կարող է գնալ առճակատման՝ աշխարհում իր գերտերության կարգավիճակը հաստատելու համար, հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը, հաղորդում է РИА Новости-ին:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ռազմական առճակատման գիծ է տանելու, որպեսզի հաստատի իր՝ ԱՄՆ համեմատ գերտերություն լինելու մասին մոտեցումը», - ասել է Կլեպերը անվտանգության համաժողովին ելույթի ժամանակ:
Կլեպերի կարծիքով՝ Սիրիայում գործողություն սկսելու ՌԴ որոշումը պայմանավորված է հենց դրանով: Կլեպերը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ իրեն դիտարկեն և համարեն գերտերության առաջատար»: