29/07/2016 13:05
Բժիշկներին պահելը ոչ թե ինչ-որ նորմի խախտում է, այլ՝ այլանդակություն. Գլխավոր թոքաբան
Հայաստանի գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այլանդակություն որակեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում բուժաշխատողների պատանդառությունը:
«Բժիշկներին պահելը ոչ թե ինչ-որ նորմի խախտում է, այլ այլանդակություն է, ոչ մի նորմայի մեջ չի տեղավորում, որովհետև բժիշկը քաղաքական գործիչ չէ և այնտեղ չի գնացել չգիտեմ ինչ նպատակի համար, նա գնացել է օգնություն ցուցաբերելու»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամները բժիշկներին «պատանդ չեն վերցրել, այլ նրանց պահում են գնդի տարածքում բժշկական օգնությունն ապահովելու համար»: