29/07/2016 19:15
Ոստիկանություն. Իրավապահների պատասխան կրակից ՊՊԾ գնդում ևս երկու անձ է վիրավորվել
Իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով ՊՊԾ գնդի տարածքում ևս երկու մարդ է վիրավորվել, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն», - գրել է Աշոտ Ահարոնյանը: