29/07/2016 17:59
Առողջապահության նախարարությունը չի քննարկում ՊՊԾ գունդ բժիշկների նոր խումբ ուղարկելու հարցը
Առողջապահության նախարարությունում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վիրավոր լինելու մասին տեղյակ են:
«Մենք տեղյակ ենք, որ ՊՊԾ գնդում վիրավոր կա: Գնդի տարածքում կան բժիշկներ, որոնք պատանդ են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա հերքեց տարածված տեղեկությունը, թե նախարարությունը քննարկում է ՊՊԾ գունդ բժիշկների նոր խումբ ուղարկելու հարցը: