29/07/2016 17:47
Արամ Մանուկյանը ապահովված է անհրաժեշտ բժշկական միջոցներով. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արամ Պավելի Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի՝ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակած դիմում-պահանջի կապակցությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է, որ վերջինս ապահովված է անհրաժեշտ բժշկական միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:
Միաժամանակ նշվում է որ Ա.Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված եւ սահմանված սնունդ:
Նշենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: