29/07/2016 16:32
Արայիկ Խանդոյանը վիրավոր է
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է «Միայնակ Գայլ» անվամբ, վիրավոր է, 1in.am-ի հետ զրույցում ասել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Թե ինչպիսի ծանրության վնասվածք է ստացել Խանդոյանն, այս պահին անհայտ է:
Aysor.am-ը փորձում է իրավապահ մարմիններից ճշտել, թե ինչ է այս պահին կատարվում ՊՊԾ գնդում:
1in.am-ը նաև հաղորդում է, որ Արայիկ Խանդոյանը «մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»: