29/07/2016 16:27
Էրդողանը ցանկանում է իր ենթակայության տակ առնել Գլխավոր շտաբն ու հետախուզությունը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես է եկել առաջարկությամբ իր ենթակայության տակ տեղափոխել Գլխավոր շտաբը և Ազգային հետախուզական կազմակերպությունը, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով NTV-ին:
Նա այդպիսի առաջարկություն արել է խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպմանը՝ դիմելով ընդդիմադիրների աջակցությանը և կոչ անելով երկրի Սահմանադրության մեջ մտցնել համապատասխան ուղղումներ:
Համաձայն Թուրքիայի գործող սահմանադրության՝ Գլխավոր շտաբը և հետախուզությունը ենթարկվում են վարչապետին: