29/07/2016 14:17
Թագուհի Ստեփանյան. ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողների միակ ցանկությունը դուրս գալն է
Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողների միակ ցանկությունը դուրս գալն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն, ով այսօր խոսել է պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանի հետ.
«Նրանք ասում են, որ հոգնել են ու ցանկանում են դուրս գալ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ այսօր դեռևս սնունդ չեն փոխանցել բուժաշխատողներին, սակայն առաջիկա ժամերին, հնարավոր է, դա արվի: