29/07/2016 15:55
Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը կմնա իր պաշտոնին
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը, նաև ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարները կպահպանեն իրենց պաշտոնները:
Որոշումն ընդունվել է Գերագույն ռազմական խորհրդի նիստում, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
«Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը՝ Հուլուսի Աքարը, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Սալիհ Զեքի Չոլակը, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Աբիդին Ունալը և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլուն կշարունակեն աշխատանքը իրենց պաշտոններում», - հայտնել է Քալընը լրագրողներին:
Վերջինս ավելացրել է, որ ժանդարմերիայի նոր հրամանատար նշանակվել է Յաշար Գյուլերը: