29/07/2016 13:55
Իրանը զորավարժությունների է նախապատրաստվում
Ընթացիկ տարվա ընթացքում Իրանը նախատեսում է 3 զորավարժություն անցկացնել, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ բանակի ցամաքին ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադռեզա Փուրդաստանը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականի տեղեկացմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն երկրի հարավ-արևմտյան, կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններում:
Գեներալ Փուրդաստանը նշել է, որ երկրի սահմանային անվտանգությունն ապահովելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելու նպատակով զինված ուժերի կողմից համապատասխան գործողություններ են իրականացվում: