29/07/2016 15:31
Իրանի ոստիկանությունը 25 ցուցարարի է ձերբակալել
Իրանի ոստիկանությունը 25 ցուցարարի է ձերբակալել, հաղորդում է պարսկալեզու «Գյունազ.թիվի»-ն:
Ըստ աղբյուրի՝ «Թարհ-է նո» պարբերականն իր հերթական համարներից մեկում Ֆիրդուսու «Շահնամե»-ից մեջբերումներ է հրատարակել, որոնք ըստ աղբյուրի՝ վիրավորում են թուրքերի արժանապատվությունը:
Ի նշան բողոքի՝ Իրանի թյուրքալեզու տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Թարհ-է նո» պարբերականի խմբագիր Մոհամմադ Ռեզա Ռաբանին ներողություն է խնդրել՝ պարզաբանելով, որ հրատարակման ժամանակ ինքը Թավրիզում չի եղել, և նյութը տպագրվել է առանց իր խմբագրման:
Ռաբանին հավելել է, որ հոդվածը պատրաստած լրագրողն ազատվել է աշխատանքից:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ «Թարհ-է նո» պարբերականի գործն ուղարկվել է դատարան: