29/07/2016 13:58
Որոշում է կայացվել Լևոն Բարսեղյանին ազատ արձակել
Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հարցաքնվել է նաև փորձագետը։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին: Քրեական գործի վարույթը ևս կկարճվի»,- ասացին Քննչական կոմիտեից: