29/07/2016 13:30
Լևոն Բարսեղյանն այսօր ազատ կարձակվի. Աղբյուր
«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործով նշանակված եզրակացության արդյունքները կստացվեն այսօր:
«Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակի սառը զենք լինել-չլինելու հարցը պարզելու համար ոստիկանության հետաքննիչի կողմից նշանակվել է քրեագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։ Այն ստանալուց հետո քննիչը կկայացնի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կիրազեկենք», - Aysor.am-ի թղթակցին ասացին ՀՀ Քննչական կոմիտեում:
Ըստ Aysor.am-ի աղբյուրի, ամենայն հավանականությամբ, Լ.Բարսեղյանն այսօր ազատ կարձակվի, քանի որ նշանակված եզրակացության արդյունքով նրա մոտ հայտնաբերված ծալովի դանակը չի համարվել սառը զենք:
Լ.Բարսեղյանը բերման էր ենթարկվել, ահնուհետև ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Հարուցվել է քրեական գործ՝ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: