29/07/2016 09:49
«Գրանդ Տոբակոն» ապացուցեց, որ մեր տնտեսություն մեջ հնարավոր է արտադրություն ու արտահանման աճ ապահովել
«Գրանդ Տոբակո» ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Գազպրոմ Արմենիային»։ Անցած տարի նույն «Գրանդ Տոբակոն» այդ ցանկի միայն 6-րդ հորիզոնականում էր։
«Առաջին անգամ է, որ ցանկի ամենաբարձր հորիզոնականներում հայտնվում է արտադրող ձեռնարկություն և ոչ թե հանքարդյունաբերական կամ ծառայություններ մատուցող ընկերություն։ «Գրանտ Տոբակոն» իր վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է շուրջ 50 տոկոսով։ Գոնե այս մի օրինակը ցույց է տալիս, որ որքան էլ մեր տնտեսության վիճակը վատ լինի և դրա համար գտնվեն բազում պատճառաբանություններ, հնարավոր է ապահովել արտադրություն ու արտահանման աճ, ինչպես դա արել է «Գրանտ Տոբակոն»։ Իսկ բազմաթիվ այլ, շատ ավելի հարմարավետ ու մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխներ էականորեն նվազեցրել են հարկերը»,-գրել է «Հայկական ժամանակը»: