29/07/2016 15:26
2016թ.-ի տարեկան արդյունքներով ՀՆԱ-ն Հայաստանում կկազմի 3602 դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման համաձայն, 1 շնչին ընկնող անվանական համախառն ներքին արդյունքի 2016թ.-ի տարեկան արդյունքներով ՀՆԱ-ն Հայաստանում կկազմի 3602 դոլար:
2015-ի արդյունքներով այդ ցուցանիշը 3534 դոլար էր, և Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ:
Այս ցուցանիշով աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներն են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Քաթարը, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Իսլանդիան, որոնք, որոշ տեղաշարժերով, կանխատեսվում է, որ կմնան ամենաբերեկեցիկ երկրների լավագույն տասնյակում նաև 2016-ին: