29/07/2016 21:15
Հայաստանի հավաքականը՝ շախմատի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Սլովակիայում ավարտվեց աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:
Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթանակ տոնեց Սերբիայի հավաքականի նկատմամբ և գրավեց երրորդ հորիզոնականը:
Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը դարձավ արծաթե մեդալակիր: