29/07/2016 11:50
Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է իր պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտոնից:
«Հրաժարվում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի իմ պաշտոնից: Ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի այդ պաշտոնից ու կառաջարկեմ խորհրդի առաջիկա նիստում կրթության ու գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,-ասաց վարչապետ Աբրահամյանը: