29/07/2016 12:24
ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման պայմանների վերաբերյալ, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ ևս այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու վերը նշված անձանց:
ՄԻՊ-ը արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ