29/07/2016 16:51
Շվայնշտայգերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան։
31-ամյա ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում վերջին հանդիպումն անցկացրել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակչում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ։
«Շնորհակալ եմ հիանալի ժամանակի համար», - գրել է ֆուտբոլիստն իր թվիթերյան միկրոբլոգում։
Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում Շվայնշտայգերը խաղում էր 2004-ից։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն 2014-ին, Եվրոպայի առաջնության փոխչեմպոն 2008-ին, իսկ 2006 և 2010 թվականներին նվաճել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։