29/07/2016 19:42
Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորում ստացածների անունները
ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - Facebook-յան իր էջում նշել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անվամբ: