29/07/2016 20:46
Պոգբան բուժզննում կանցնի ԱՄՆ-ում
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է իրականանալ առաջիկա օրերի ընթացքում։
Հաղորդվում է, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անգլիական ակումբի հետ համաձայնության է եկել, որ այդ տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։ «Յուվենտուսին» «Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն կվճարի, գրում է Football Italia-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով այս օրերին հանգստանում է ԱՄՆ-ում, հենց Լոս Անջելեսում էլ բուժզննում կանցնի, ապա անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ շաբաթական ավելի քան 350.000 եվրո աշխատավարձով։
Ակումբների միջև պայմանավորվածության համաձայն «Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենտուսին» լրացուցիչ գումարներ կվճարի, եթե Պոգբան արժանանա «Ոսկե գնդակի» կամ հետագայում երկարաձգի պայմանագիրը։