29/07/2016 20:44
Ազատ արձակվելուց հետո Լևոն Բարսեղյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Ազատ արձակվելուց հետո լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ասված է ԱՄՆ դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում:
«Լևոն Բարսեղյանի հետ կարևոր քննարկում ունեցանք: Օրենքի գերակայությունը և ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի խաղաղ համգուցալուծումը կենսական են», - հայտնել է ԱՄՆ դեսպանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լևոն Բարսեղյանին բերման էին ենթարկել Երևանի Խորենացի փողոցից: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դանակ, հարուցվել էր քրգործ:
Փորձաքննությունների անցկացումից հետո, սակայն, պարզվել էր, որ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Քրգործը կարճվել էր, իսկ Լևոն Բարսեղյանն՝ ազատ արձակվել: