29/07/2016 17:23
Սիրիայից և Իրաքից փախստականներ են ժամանել Լիտվա
ԵՄ-ի փախստականների վերաբնակեցման ծրագրով Սիրիայից և Իրաքից ուրբաթ օրը 10 փախստական է ժամանել Լիտվա, գրում է «РИА Новости»-ին՝ հղում անելով BNS-ին:
«Վաղ առավոտյան Հունաստանից Լիտվա է ժամանել 10 մարդ, 2 ընտանիք», - հայտնել է BNS-ին Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Յուստաս Պանկաուսկասը:
Ավելի վաղ Լիտվայի կառավարությունը համաձայնել է Բրուսելի արած առաջարկության հետ՝ 2 տարվա մեջ իր երկիր ընդունել 1105 փախստական Սիրիայից, Իրաքից և Էրիտրեից:
Մեկ տարվա մեջ ԵՄ-ի փախստականների վերաբնակեցման ծրագրով Լիտվա է ժամանել 49 մարդ: Դա նշանակում է, որ ծրագրի լիարժեք իրականացման համար Լիտվան մինչև 2017 սեպտեմբեր ստիպված կլինի ընդունել դեռ 1056 փախստական Մերձավոր Արևելքի երկրներից: