29/07/2016 13:15
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարին տպավորել է ռուսական ռազմական դոկտրինը
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Կուրտիս Սկապարոտին հայտարարել է, որ տպավորված է Ռուսաստանի ռազմական դոկտրինով, գրում է «РИА Новости»-ին:
«Երևում է, որ ռուսները սովորում են: Չնայած նրան, որ ռազմական դոկտրինի զգալի մասը վերցված է հին խորհրդային դոկտրինից, ռուսները շատ ճկուն մտածելակերպ ունեն, եթե նայեք, թե ինչ են գրում իրենց սպաները: Նրանք նայում են իրենց շրջապատող աշխարհին, ինչպես այն տեսնում են, դրա հիման համապատասխանացնում են իրենց դոկտրինը: Դա տպավորիչ է», - ասել է Սկապարոտին Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության համաժողովի ելույթի ժամանակ:
«Այնպես որ, մենք ունենք հակառակորդ, ում պետք է լուրջ ընդունել», - ավելացրել է Սկապարոտին: