29/07/2016 23:08
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ծեծի են ենթարկվել
Հարձակման և ծեծի են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Մովսիիսյանն ու Կառլեն Ասլանյանը:
Ռադիոկայանի ուղիղ եթերում Կառլեն Ասլանյանը հաղորդեց, որ բռնության են ենթարկվել քաղաքացիական հագուսոտով անձանց կողմից:
«Նրանք գիտեին, որ մենք լրագրող ենք, նրանց կոչերում ակնհատ լսվում էր, որ ջարդեն մեր տեխնիկան և կասեցնեին ուղիղ հեռարձակումը», - նշեց Կառլեն Ասլանյանը:
Եվ ինքը, և Հովհաննեսը գլխի և պարանոցի շրջանում հարվածներ են ստացել, վնասվածքներ ունեն նաև ձեռքերի հատվածում:
Նաև բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: