29/07/2016 18:47
ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր Արայիկ Խանդոյանին
ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինյալ խմբի վիրավորված անդամին:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինյալ խմբի վիրավորված անդամին։ Խնդրում եմ զերծ մնալ չստուգված, չհաստատված լուրերից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անվամբ: