29/07/2016 20:00
Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունն այսուհետ կկարգավորվի լուսացույցների ազդանշաններով», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: