29/07/2016 14:48
Իսագուլյան. Ահաբեկիչները չեն կարող պայման թելադրել
Վիտալի Բալասանյանը ցանկացած պահի պատրաստ է վերսկսել բանակցությունները Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման անդամների հետ, հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
«Ներսում գտնվող զինված խմբի ցանկության պարագայում բանակցությունները կվերսկսվեն, բայց ոչ թե իրենց թելադրած պայմաններով: Ներսում ահաբեկիչներ են ու իրենք պայման չեն կարող թելադրել», - ասաց Գ.Իսագուլյանը: