29/07/2016 16:57
Արայիկ Խանդոյանը վիրավորվել է. Ոստիկանությունը հաստատում է
Ոստիկանությունը հաստատում է, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է:
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը», - Aysor.am-ի թղթակցին ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: