29/07/2016 12:57
ՄԻԵԴ որոշումն իրականացնելու նպատակով կառավարությունը 50 հազար եվրո է հատկացրել
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:
«ՄԻԵԴ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությանը անհրաժեշտ է հատկացնել 50 հազար եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված հատուցման համար», - ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը:
Նշված միջոցներից 20 հազար եվրոյին համարժեք դրամը կհատկացվի դիմումատու Արայիկ Զալյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Ռազմիկ Սարգսյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին: