29/07/2016 20:15
Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայականներ, հայտնում են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից:
«Այսօր տեղի ունեցած վերապատրաստման ծրագրի փակման արարողության ժամանակ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստմա դասընթացների ծրագրերում:
Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:
Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես ն և գործնական ժամերին», - նծված է ԿԳՆ հաղորդագրությունում: