29/07/2016 11:41
Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողին հայտնաբերել են Երևանում
Երևանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, որին որոնում էր ՀՀ ոստիկանությունը, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ինչպես և նախօրեին հայտնել էր ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը, նրա մոտ զենք չի հայտնաբերվել:
Ներկայում զինծառայողը գտնվում է Գյումրու ռուսական ռազմակայանում: