29/07/2016 16:34
Քարաթափում՝ Վայոց Ձորի մարզի Արենի - Խաչիկ ավտոճանապարհին
Հուլիսի 29-ին` ժամը 10.48-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արենի - Խաչիկ միջհամայնքային ճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, առկա է հետագա քարաթափման վտանգ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Տեղում պարզվել է, որ քարաթափման հետևանքով ճանապարհին թափվել են փոքր քարեր, որոնք տեղի ուժերով հեռացվել են ճանապարհի երթևեկելի գոտուց: Առկա է հետագա քարաթափման վտանգ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են ճանապարհահատվածը և իրականացրել՝ իրենից վտանգ ներկայացնող թուլացած քարերի, ժայռից պոկման աշխատանքներ: