30/07/2016 20:56
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, իսկ Խորենացին հոսանքազրկվել է
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի: Ամբիոնից ելույթ ունեցավ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, որը հայտարարեց, որ ինչպես և երեկ, այսօր էլ նախատեսում են երթ անցկացնել:
«Եվ պարոն Օսիպյանին հորդորում ենք, որ ապահովեն մեր խաղաղ երթը», - ասաց նա:
Այս պահին քննարկվում է, թե ինչ երթուղով է մեկնարկելու երթը:
Այս ամենին զուգահեռ, հոսանքազրկվել է Խորենացի փողոցն ու Սարի թաղի մի հատվածը: Ժամանակ առ ժամանակ գրավված գնդի տարածքից կրակոցների ձայներ են լսվում: