30/07/2016 15:20
Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով. Պաշտպան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը դատարան է դիմել՝ Ենիգոմշյանի խափանման միջոցի հարցը որոշելու համար։ Այս պահին դատական նիստ է ընթանում:
Բաղդասարյանը նաև հայտնեց, որ դատարանը իր պաշտպանյալին հնարավարություն չի ընձեռել ցուցմունք տալ:
«Ենիգոմշյանին այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չապահովեց, որպեսզի նա կարողանա բրայլյան լեզվով ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին»,- հայտնեց Ն.Բաղդասարյանը:
Ավելի վաղ, Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ին հայտնել է, որ գործի մասին մարնամասն տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ «ստորագրություն է տվել նախաքննության տվյալները չհրապարակելու մասին»: