30/07/2016 14:04
Հուլիսի 29-ին Գյումրու ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 13 անձ
Հուլիսի 29-ին Գյումրու ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 13 անձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից:
«Բերման է ենթարկվել 13 անձ՝ 182-րդ հոդվածի հատկանիշներթվ՝ արարք կատարելու կասկածանքով: Արձանագրություն է կազմվել, որից հետո բերման ենթարկվածները ազատ են արձակվել», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
Հուլիսի 29-ին երեկոյան հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաքի մասնակիցները փակել էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, ինչի հետևանքով ոստիկանությունը դիմել էր գործողությունների և բերման ենթարկել մի քանի քաղաքացիների: