30/07/2016 20:12
Եվրամիությունն արձագանքել է երևանյան դեպքերին. Կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով
Եվրոպական միությունն արձագանքել է հուլիսի 29-ին Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած միջադեպերին:
«Երևանում, ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները շատ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմի անդամներին: Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումից հանրային բողոքի ակցիաների ժամանակ», - ասված է Եվրոպական միության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:
«Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և բռնության կիրառումը անընդունելի է: Կոնֆլիկները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների միջոցով», - ասված է հայտարարությունում: