30/07/2016 10:05
Արամ Մանուկյանի պաշտպանն ընդդեմ Հայաստանի դիմում է ուղարկել ՄԻԵԴ
Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմում է ուղարկել ՄԻԵԴ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Քիչ առաջ ֆաքսով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեցինք Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։ Շնորհակալություն Աննա Մարալյանին առավելագույն աջակցության համար։ Հուսանք առաջիկա օրերին ՄԻԵԴ արձագանքը կլսենք», - գրել է Կ. Մեժլումյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինեսա Պետրոսյանը պահանջում էր իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել այլ բուժհաստատություն, քանի որ այստեղ նրան պահում են ոչ սանիտարական ու ոչ բավարար պայմաններում: