30/07/2016 19:01
Հրանտ Բագրատյանը գլխուղեղի կաթված է ստացել
Հուլիսի 29-ին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը գլխուղեղի կաթված է ստացել:
«Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխուղեղի կաթված է ստացել։
Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ: