30/07/2016 13:07
Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին. ՄԻՊ
Վաղ առավոտից ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
«Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ:
Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է:
Այցերի առաջնահերթ նպատակներից է ապահովել այդ իրավունքի իրացումը», - ասված է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունում: