30/07/2016 15:37
ՄԻՊ-ը պահանջում է Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցել
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ:
Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով»,-ասված է ՄԻՊ հայտարարությունում: