30/07/2016 20:41
Մխիթարյանն ու Իբրահիմովիչը փորձառու ու շփվող ֆուտբոլիստներ են. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչն ակումբին հարմարվելու խնդիրներ չունեն։
«Միկին և Զլատանը հիանալի անգլերեն են խոսում և գիտեն այլ լեզուներ։ Մարզումների ժամանակ շփման խնդիրներ չեն առաջանում։ Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և շփվող տղաներ։ Էրիկ Բային անգլերեն չի խոսում, սակայն գիտի ֆրանսերեն և իսպաներեն, իսկ մենք թիմում ունենք այդ լեզուներով հաղորդակցվող ֆուտբոլիստներ։
Բոլորը մտածում են, որ Զլատանը եսակենտրոն է և շատ բարձր ինքնագնահատական ունի, սակայն մարզումների ժամանակ նա համեստ է և ընկերասեր։ Այնպես որ՝ նորեկների ինտեգրումը լավ է ընթանում։ Տղաները մարզումների ժամանակ ուշադիր հետևում են Զլատանին, իսկ նա փորձում է շփվել մյուսների հետ»,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։