30/07/2016 12:03
Ոստիկանության բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները մնացել են անարդյունք. ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության գործողություններն երեկ գիշեր Խորենացի փողոցում և Սարի Թաղ համայնքում, որի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ:
«ՍԴՀԿ-ն վստահ է, որ այս խայտառակ միջադեպից հետո պետք է պատժվեն բարձրաստիճան ոստիկաններ, իսկ համակարգից պետք է դուրս գան այն մարդիկ, ովքեր երեկ աչքի ընկան անմարդկային դաժանությամբ:
Ոստիկանության նման դաժանությունը ցույց է տալիս, որ բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները, ինչպես նաև իրականացված դրամաշնորհային ծրագրերը մնացել են անարդյունք», - ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: