30/07/2016 19:04
Սպանված ոստիկանը երեք երեխայի հայր էր
Aysor.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից արձակված կրակի հետևանքով սպանված ոստիկանը երեք երեխաների հայր էր:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանը զոհվել է գլխի հրազենային վիրավորումից:
Դիպուկահարի կրակոցից, հիշեցնենք, ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա սպանվել է ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը: