30/07/2016 19:55
Վարդավառի լճում 28-ամյա քաղաքացի է խեղդվել
Այսօր՝ ժամը 10.39-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին: