30/07/2016 10:38
Փաստաբանն իր աջակցությունն է հայտնում երեկ ծեծի ենթարկված լրագրողներին
Փաստաբան Հարություն Հարությունյանն իր աջակցություննն է հայտնել բոլոր այն լրագրողներին, ովքեր երեկ ոտիկանների կողմից ենթարկվել են բիրտ վերաբերմունքի:
«Հարգելի լրագրողներ, այն ինչ կատարվեց երեկ ցույցի ժամանակ, անթույլատրելի է։ Հատկապես անթույլատրելի է Ձեր նկատմամբ դրսևորված վարքագիծը ձեր մասնագիտական գործունեությունն ու պարտականություններն իրականացնելիս։ Ձեզ թիրախավորելով' ինքնին թիրախավորվում է ազատ խոսքի իրավունքը։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հետևողական գտնվել Ձեր նկատմամբ նման բռնի վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձին բացահայտելու և խիստ պատժի ենթարկելու հարցում (և ոչ միայն ձեր)' դրանով փորձելով կանխել հետագա կրկնությունները։
Միշտ պետք է հիշենք, որ պետությունն առաջընթաց ունենում է հատկապես նաև այն դեպքում, երբ ունի ազատ, անկաշկանդ և պաշտպանված լրագրողներ։ Ես ևս պահանջում եմ, որ բոլոր մեղավորները բացահայտվեն և արժանի պատիժ ստանան։ Առանց խիզախ ու պաշտպանված լրագրողների պետության առաջընթացի տեսլականը խարխուլ է։ Որպես փաստաբան իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր այն անձանց, Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես, ովքեր երեկ արժանացել են բիրտ վերաբերմունքի։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը: