30/07/2016 11:01
Խորենացի փողոցում ու Սարի թաղում բախումների հետևանքով բերման է ենթարկվել 165 մարդ. Ոստիկանություն
Այս գիշեր Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ուենցած բախումների հետևանքով բերման է ենթարկվել 165 անձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ոստիկանությունից:
Նրանք տեղափոխվել են Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժիններ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև: Դրա ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ծեծի են ենթարկվել լրագրողներ:
Նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել մոտ 60 քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
Կան նաև լուրջ վնասվածքներ ստացածներ, մասնավորապես 17-ամյա Սայաթ Հարությունյանը ստացել է աչքի վնասվածք, ինչի հետևանքով բժիշկները ստիպված են եղել հեռացնել այն: