30/07/2016 02:25
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Մտահոգությամբ եմ հետևում ԵԽ անդամ հանդիսացող Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինված խումբը պատանդներ է պահում ոստիկանական բաժանմունքում: Կցանկանայի հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրներում բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական նորմերն եւ ստանդարտները:
Ուստի ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ դնել այս վտանգավոր իրավիճակին եւ վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պետք է գերիշխեն: Հավաքների ազատությունը պետք է լիարժեք հարգվի», - ասված է հայտարարությունում: