30/07/2016 23:22
Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել
Քննիչի կողմից կայացվել է Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում։ Նա կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Եղիշե Պետրոսյանը դեռ երեկվանից ուներ առողջական լուրջ խնդիրներ, այսօր Շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվեց, որ խնդիրը լուրջ է և նա ունի ատացիոնար բուժման կարիք։
Միաժամանակ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ` ոստիկանների մշտական հսկողության տակ, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: