30/07/2016 00:11
Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ տուժել և ծեծի են ենթարկվել Սարի թողում
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Անհայտ անձինք նաև խլել են նրանց տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:
Սարի թաղում վիրավորվել են նաև «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:
Պայթուցիկի պայթյունից Մարիամ Գրիգորյանը ստացել է ոտքի թաթի վիրավորում: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք, հաղորդում է «Առաջին լրատվականը»:
Ծեծի են ենթարկվել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը:
Ոտքի շրջանում վնասվածք է ստացել նաև Panorama.am օպերատոր Հովիկ Գրիգորյանը: